Լրահոս

26.04.2012 11:39


Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա հունիսի 12-ին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա հունիսի 12-ին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` 
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի հունիսի 12-ին, ժամը 13.30-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքում:

Այս խորագրի վերջին նյութերը