Լրահոս

26.04.2012 10:11


ԱՄՆ–ում 6–ամյա երեխային մեղադրում են դպրոցի տնօրենին ծեծելու համար

ԱՄՆ–ում 6–ամյա երեխային մեղադրում են դպրոցի տնօրենին ծեծելու համար

ԱՄՆ Ինդիանա նահանգում 6–ամյա երեխային մեղադրում են դպրոցի տնօրենին ծեծելու համար։ Երեխային պաշտոնական մեղադրանք է ներկայացվել։

Դպրոցականը, ում անունը ոստիկանությունը չի հայտնում, ձերբակալվել է ապրիլի 18–ին, այն բանից հետո, երբ անկարգություն է արել դպրոցի տնօրենի աշխատասենյակում։ Տղան լացել է, թավալվել գետնին, մի քանի անգամ ոտքով հարվածել տնօրենին և փոխտնօրենին։ Բացի այդ, փոքրիկը սպառնացել է երկուսին էլ սպանել։

Ուսուցիչները չեն կարողացել զսպել երեխային և ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ Ոստիկանությունում հայտնում են, թե սա նման առաջին դեպքը չէ, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները գործ են ունենում փոքրիկ օրինազանցների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը