Լրահոս

25.04.2012 11:07


Նոր սեքս–սկանդալ ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ

Նոր սեքս–սկանդալ ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ

Բրազիլական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե երկրում գտնվող ամերիկացի զինծառայողները ծեծի են ենթարկել մի մարմնավաճառուհու՝ նրան դուրս հրելով ընթացող մեքենայից։

Այժմ այդ տեղեկությունը հաստատել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան։ Պանետայի խոսքով՝ միջադեպի մասնակիցները «խստորեն պատժվել են»։

ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է, որ միջադեպի մասնակից են եղել Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատան երեք պահակները և դեսպանատան մեկ աշխատակից։ ԱՄՆ քաղաքացիները մեքենայի ընթացքի ժամանակ մարմնավաճառուհուն դուրս են հրել մեքենայից, և նա, ցած ընկնելով,  կոտրել անրակոսկրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին, ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները ներքաշվել էին մարմնավաճառուհիների մասնակցությամբ մեկ այլ սկանդալի մեջ։ Կոլումբիայի մայրաքաղաք Կարտախենայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 գործակալ աշխատանքից հեռացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը