Լրահոս

25.04.2012 10:50


Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով այժմ պատիժ է կրում բանտում, հացադուլ է հայտարարել։ Տիմոշենկոյի կողմնակից պատգամավորների պնդմամբ՝ հացադուլի պատճառը ծեծն է, որին ենթարկվել է Յուլյա Տիմոշենկոն ապրիլի 20–ին։ Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Պաշինսկին հենց Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Տիմոշենկոյին ծեծի է ենթարկել պահակախումբը, որը պետք է նախկին վարչապետին հիվանդանոց տեղափոխեր։ Պաշինսկին վկայել է, որ պահակները ոտքով հարվածներ են հասցրել Յուլյա Տիմոշենկոի որովայնին։

Այս հայտարարությունից հետո Պաշինսկու գործընկերները արգելափակել են խորհրդարանի տրիբունաները՝ պահանջելով կանչել դատախազին։ Խարկովի մարզի դատախազ Գեննադի Տյուրինը հայտնել է, որ պահակախումբը հերքում է ծեծի փաստը։ Միաժամանակ դատախազը փաստել է, որ Տիմոշենկոն հիվանդանոց է հասցվել բռնի կերպով։ Տյուրինի խոսքով՝ Յուլյա Տիմոշենկոն հրաժարվել է հիվանդանոց գնալ, և պահակախումբը ստիպված է եղել ուժ գործադրել։

Այս տարվա փետրվարին բժիշկները Տիմոշենկոյի մոտ ողնաշարի ճողվածք էին հայտնաբերել։ Դրանից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազությունը համաձայնել էր, որ Տիմոշենկոն տեղափոխվի հիվանդանոց։ Տիմոշենկոյին հիվանդանոց են տարել ապրիլի 20–ին և գաղութ են վերադարձրել   երկու օր անց։ Առողջապահության նախարարությունում հայտնել են, որ Տիմոշենկոն հրաժարվել է բժշկական օգնությունից։

 

Այս խորագրի վերջին նյութերը