Լրահոս

24.04.2012 14:26


Թեղուտի օրեր Մաշտոցի պուրակում

Թեղուտի օրեր Մաշտոցի պուրակում

Ապրիլի 25–27-ը Մաշտոցի պուրակում բացվելու են Թեղուտի օրեր։ Կկայանա Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի և բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես, կցուցադրվեն նոր տեսանյութեր Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին: 

Քաղաքացիական ամբիոնից «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն՝ Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող, ինչու է կարևոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարևոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար: Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:

Այս խորագրի վերջին նյութերը