Լրահոս

24.04.2012 11:43


Իսրայելը Լիբանանի հետ սահմանին պատ կկառուցի

Իսրայելը Լիբանանի հետ սահմանին պատ կկառուցի

Իսրայելը տեղեկացրել է Լիբանանին, որ մտադիր է իսրայելա–լիբանանյան սահմանի որոշ հատվածներում բաժանող պատ կառուցել` երկրի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքը պաշտպանելու համար:

Ըստ նախատեսվածի՝ պատի բարձրությունը կլինի 10 մետր, իսկ երկարությունը` 2 կմ: Պատի կառուցումը կսկսվի հաջորդ շաբաթ: Իսրայելի պաշտոնյաները հույս ունեն, որ դա կկանխի բախումները Լիբանանի և Իսրայելի սահմանապահ ուժերի միջև, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը