Լրահոս

21.04.2012 13:14


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ,

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ,

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց:   

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

  ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը