Լրահոս

20.04.2012 17:16


Փոլադ Բյուլբյուլօղլին չի ժամանի Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք

Փոլադ Բյուլբյուլօղլին չի ժամանի Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, խորհդային տարիներին ադրբեջանցի հայտնի երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին չի ժամանի Երևան՝ մասնակցելու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսավոր արարողությանը։

Միջոցառումների մամլո պատասխանատու Նունե Ալեքսանյանը հայտնել է, որ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Բյուլբյուլօղլին օրերս հրաժարվել է գալ Հայաստան և մասնակցել տոնական միջոցառումներին։

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի ապրիլի 22–ին։ Տիտղոսը Երևանի քաղաքապետին կհանձնի 2011–ի գրքի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին։ Միջոցառմանը կմասնակցեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈՒՆԵՍԿՕ–ի 36–րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը և 50–ից ավելի հատուկ հյուրեր։ Երևանը գրքի մայրաքաղաքի տիտղոսը կկրի մեկ տարի։

Այս խորագրի վերջին նյութերը