Ապրիլի 18–ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ՝ «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը՝ Լոնդոնի «Սթենֆորդ բրիջ» մարզադաշտում։ «Չելսին» հաղթեց կատալոնացիներին նվազագույն՝ 1։0 հաշվով։
Խաղի ընթացքում միակ գոլը խփեց «Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան՝ առաջին խաղակեսի վերջին։ Հյուրերը խաղի հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություն ունեին, սակայն չկարողացան օգտագործել դրանցից և ոչ մեկը։
Երկրորդ խաղակեսում էլ առավելությունը կատալոնացիների կողմն էր, սակայն «Չելսիի» պաշտպանությունն ու դարպասապահ Պետեր Չեխը անգլիացիներին հնարավորություն տվեցին պահել հաշիվը։
Նախօրեին տեղի էր ունեցել կիսաեզրափակչի առաջին՝ «Բավարիա»–«Ռեալ» հանդիպումը, որի ընթացքում մյունխենցիները 2։1 հաշվով հաղթանակ տարան «Ռեալի» նկատմամբ։ Կիսաեզրափակչի պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 24–ին և 25–ին։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ. «Չելսին» հաղթեց «Բարսելոնային»