Լրահոս

18.04.2012 17:50


Ահազանգերի հերթական խմբաքանակը

Ահազանգերի հերթական խմբաքանակը

“Հայաստանն առանց ընտրակեղծիքների” քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելով համակարգել տարբեր  ընտրատարածքներից եկող ահազանգերը, ներկայացնում է դրանց նոր խմբաքանակ:

Այս անգամ  հետաքրքրություն է գրավել 24-րդ ընտրատարածքը:  Այն, որ այս ընտրատարածքում 500-ից ավելի մարդին ունեին “նմանակներ”, որոնց անունները, ազգանունները և հայրանունները բացարձակապես նույնն էին, արժանի է ուշադրության: Տեսականորեն նման բան, ինչպես հայտնի է`  հնարավոր է: Բայց դրանցից մի քանիսի վրա կանգ չառնել չէինք կարող: Երբ կրկնվող անուն, ազգանուն, հայրանունները տարածված են, ապա հավանականություն կա, որ դրանք կհանդիպեն նույն ընտրատեղամասում, իսկ, ինչպես արդեն համոզվեցինք, նաև` նույն հասցեում(որքան էլ դա զարմանալի չթվա): Օրինակ, շատ դժվար է պատկերացնել, որ 24 ընտրատարածքում բնակվող Նավոյան Գորգինները իրենց աղջիկների անունները(ճիշտ է, 10 տարի տարբերությամբ), պատահականորեն դրել են Կիմա: Գորգինի հայրանունով առաջին Կիմա Նավոյանը բնակվում է Ազատամարտիկների փ. 38(ծնվ. 05/12/1964), իսկ երկրորդը` Ներքին Դեմեր թղմ. 5 փ., 1 նրբ, 1 հասցեով(ծնվ. 13/01/1954): Հաջորդ զուգադիպումը: Ստացվել է այնպես, որ 2 Օհանյան Վեմիրները 1963 թվականին, իրարից անկախ իրենց աղջիկներին անվանակոչել են Գոհարիկ: Առաջին Օհանյան Գոհարիկը(ծնվ.. 10/02/1963) բնակվում է 5 Թղմ., 7 փ. 15, իսկ երկրորդը(ծնվ. 20/06/1963)` 2 թղմ. 1 փ. 4 հասցեով: 

Նմանատիպ հետաքրքիր զուգադիպություններ 24 ընտրատարածքում բավականին շատ են:

Օրինակ, այստեղ կարելի է հանդիպել 2 Մխիթարյան Ծաղիկ Բեգլարի, որոնցից մեկը(ծնվ. 20/03/1953) բնակվում է 25 փող. 26, իսկ մյուսը(ծնվ. 08/05/1953 թ.)`Ա թղմ. 1 փ. 71 հասցեում:

Մկրտչյան Արմինե Աբովի անուններով անձիք են գրանցված, համապատասխանաբար, Սուրբ Խաչ թղմ. 8 փող. 3 և Պրոշյան փող. 6/47 հասցեներում: Նրանցից առաջինը ծնվել է 03/11/1983թ. իսկ մյուսը` 07/04/1988-ին:

24 ընտրատարածքում են բնակվում նաև Վահրիճ հայրանունով 2 Մնացականյան Լալաներ: Նրանցից մեկը(ծնվ. 04/01/1963թ.), բնակվում է Անդրանիկ փ. 7/40, իսկ մյուսը(ծնվ. 10/12/1950 թ.)` 9 փող. 2-րդ փկղ., 19 հասցեում:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ իրար հարևանությամբ`3 փող. 51 և 8 փող. 118 հասցեներում, համապատասխանաբար, բնակվում է 2 Սևոյան Ֆենիկ Արշակի(ծնվ. Համապատասխանաբար, 14/02/1939 և 20/01/1952թթ.):

Դիտեք աղյուսակները և համոզվեք.

Անչափ հետաքրքիր մի զուգադիպություն էլ այս ընտրատարածքից, ընդհանրապես, ֆանտաստիկայի ժանրից է թվում: Հարևան փողոցներում ու հասցեներում բնակվում են 2-ական Խաչատրյան Սուսաննա և Աննա, որոնց հայրանունն է Մյասնիկ: 2 Մյասնիկների  դուստրերի` Խաչատրյան Սուսաննաների ծննդյան թվերն են, համապատասխանաբար, 19/05/1981թ. և 26/02/1973թ.: Իսկ  հասցեները` 8 փ., 13 և 3 փող. 25: Խաչատրյան Աննաները(ինչպես հասկացաք, նույնպես Մյասնիկի) բնակվում են 8 փող. 3, և 6 փող. 18 հասցեներում, համապատասխանաբար: Նրանցից մեկը ծնվել է 01/01/1973թ., իսկ մյուսը` 21/04/1983թ.: Համաձայնվեք, այս փաստը արժանի է ուսումնասիրման:

Այս խորագրի վերջին նյութերը