ԱՄՆ Ջորջիա նահանգի ոստիկանները ձերբակալել և ձեռնաշղթաներով ոստիկանության տեղամաս են հասցրել վեցամյա աղջկա, ով մանկապարտեզում անկարգություններ է արել։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը. Սալեսիա Ջոնսոն անունով փոքրիկն անկարգություն է արել մանկապարտեզում՝ պոկել է պատերից պաստառները, գցել հաստատության կահույքը և պոկել պատին ամրացված պահարանը, որը թեթև վնասվածք է հասցրել հաստատության տնօրենին։
Չկարողանալով հանգստացնել երեխային՝ դայակները ոստիկանություն են կանչել, որն էլ ձերբակալել է վեցամյա աղջկան։
Աղջկան տանելու եկած ծնողները ցնցվել էին՝ տեսնելով ահաբեկված երեխային ձեռնաշղթաներով։ Իրավապաշտպան Շեննոն Քենեդին էլ ասել է, որ երեխաներին ձերբակալում են նրա համար, որ իրենք իրենց երեխայի պես են պահում։
Սակայն ոստիկանության ներկայացուցիչները պնդել են, որ օրենքը պետք է տարածվի բոլոր քաղաքացիների վրա հավասարապես.
«Մեր օրենքն այնպիսին է, որ ձերբակալվածները պետք է տեղամաս հասցվեն պարեկային մեքենայով ու ձեռնաշղթաներով, ոչ մի տարիքային խտրականություն մենք թույլ չենք տալիս»,–ասել է տեղի ոստիկանապետը։
ԱՄՆ–ում ձերբակալվել է վեցամյա աղջիկ