Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Բրազիլիայիում ներկայացրեց ՀՀ գործողությունների ծրագիրը
Ապրիլի 17-ին Բրազիլիայի համանուն մայրաքաղաքում, Հայաստանը, ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ներկայացրեց ՀՀ Գործողությունների ծրագիրը (Action Plan on Open Governance):
Ապրիլի 17-18-ին Բրազիլիայում անցկացվում է Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան կոնֆերանսը: Սա մի շարժում է, որ սկիզբ է առել 2011-ին սեպտեմբերին՝ 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հվ.Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) եւ, որին այժմ միացել է 55 երկիր, Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: Շարժման նախաձեռնության հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ եւ պատասխանատու իշխանություններ եւ այլն:
Կոնֆերանսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցեն Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Վրաստանի վարչապետ Նիկա Գելաուրին, Տանզանիայի նախագահ Ջակատա Կիկուետեն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոնք իրենց ելույթներում շեշտեցին բաց, հրապարակային եւ թափանցիկ աշխատելու հրամայականը, ու կոռուպցիայի դեմ պայքարը, որպես առաջընթացի գրավական:
Երկրների՝ բաց կառավարման գործողությունների ծրագրերը ներկայացնելու համար անդամ երկրները աշխարհագրական սկզբունքներով բաշխվել էին մի քանի խմբերի, հվ. Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Մերձավոր Արեւելք, Բալթյան երկրներ, Կենտրոնական Եվրոպա եւ այլն: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի զեկուցումները տեղի ունեցան մեկ՝ Հարավային Կովկասի նիստում:
Հայաստանի պետական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ Արտագին գործոց փախնախարար Աշոտ Հովակիմյանը, Վրաստանը ներկայացված էր ի դեմս Արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեի, Ադրբեջանը՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի: Ամենափոքրաթիվը Հայաստանի պաշտոնական պատվիրակություն էր՝ 2 հոգի, Վրաստանից ներկա էին 8 հոգի, Ադրբեջանից՝ 12: Յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակությունից հրավիրվել էր մեկական մարդ, եւ մի քանի հոգի էլ սեփական նախաձառնությամբ էին մասնակցում կոնֆերանսին, ընդհանուր առմամբ կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 500 հոգի, աշխարհի 75 երկրներից:
Հարավային կովկասի երկրների գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ պատվիրակների ելույթներից զատ ելույթներ ունեցան նաեւ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին գործողությունների ծրագրերի մշակմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լ.Դոյդոյանը ներկայացրեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բոլոր առաջարկները ներմուծվել են Հայաստանի գործողությունների ծրագրում, փոխնախարար Ա.Հովակիմյանի ներկայացմամբ, մշակմանը մասնակել են 8 պաշտոնյա իշխանմություններից եւ 8 հոգի քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակուռուպցիոն կենտրոնից: Վրաստանում քաղաքացիական հասարակության ներգրավումը եղել է ավելի քան 10 ՀԿ միավորող կոլալիցիայի միջոցով, իսկ Ալի Աբասովի ներկայացմամբ, Ադրբեջանում այդ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 25 հասարակական կազմակերպություն:
Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները, առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, հանրային վարչարարությաւն արդյունավետության եւ գործառնական բարեփոխում, Էլեկտրոնային կառավարման զարգացում, ներքին աուդիտի համակարգի կատարելագործում, գնումների գործընթացի կատարելագործում եւ թափանցիկության ապահովում, հանրային ծառայությունների որակի բարելավում, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, տեղեկատվության ազատության զարգացում, այդ թվում պաշտոնական կայքերի ձեւաչափային համանմանեցում, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ գույքի հայտարարագրերի հրապարակայնացում, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:
Ադրբեջանի ծրագիրը գերազանցում էր ձեւաչափով սահմանված 10 էջը եւ կազմում էր 21 էջ, խնդիրների մեջ ներառնված էին կանխարգելիչ միջոցառումները, կոռուպցիայի եւ քրեական հանցագործությունների դեմ պայքարը, հանրային կառավարման խթանմանն ուղղված, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում արվելիք միջոցառումները, եւ առանձին գլխով՝ նորից Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցությունը: Ադրբեջանցիք իրենց ծրագիրը պատճենել էին մոտ 100 հատ եւ շարել բոլոր աթոռներին: Նախարարի ելույթին հաջորդած «Ազգային բյուջեի խումբ» ՀԿ ներկայացուցիչ Գալիբ Աբասզադեն իր խոսքում մի թեթեւ քննադատեց Ադրբեջանը՝ կոռուպցիայի մասով, ինչը անպատասխան չթողեցին նախարարն ու դահլճում եղած ադրբեջանցի պաշտոնյաները: Թեթեւ բանավեճը շարունակվում էր նաեւ նիստից հետո:
PR-ի տեսանկյունից ավելի լավ էր ներկայացված Վրաստանի գործողությունների ծրագիրը, հատուկ բրոշյուր էին նախապետրաստել, եւ գաղափարների տաղավարում տեղադրել իրենց տեղեկատու կենտրոնը: Վրաստանի գործողություններ ծրագրով մեծ մարտահրավերներ են համարվում հանրային ծառայությունների կատարելագործումը, հանրային մասնակցությունը, հանրային միջոցների առավել արդյունավետ կառավարումը, պաշտպանված համայնքների ստեղծումը: Վրաստանի արդարադատության փոխնախարարը իր ելույթում եւ Power Point ներկայացմամբ պատմեց, որ հանրային զանազան սպասարկումների համար Վրաստանը կիրառելու է միացյալ կենտրոնների գաղափարը, քաղաքացիներին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի եւ գործարքների համար մարդիկ այցելելու են մեկ միասնական համայնքային կամ թաղային կենտրոններ եւ նվազելու է քաշքշուկը, խոսեց առողջապահության մատչելիության ապահովման մասին, կուսակցությունների ֆինանսավորման փափանցիկությունը, օրենսդրության մշակմանը հանրության մասնակցությունը, Էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրումը ներկայացվեցին որպես Բաց կառավարման առաջնահերթ խնդիրներ: Քաղաքացիական հասարակությունից ներկա Թրանսփարենսի ինթերնեյշնլ-Վրաստանի ներկայացուցիչ Էկա Գիգաուրին, ով մասնակցել էր գործողությունների պլանի մշակմանը, իր խոսքում կարեւորեց քաղաքացիական վերահսկողությունը Վրաստանի իշխանությունների ստանձնած այս պարտավորությունների նկատմամբ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչի այն հարցին, թե երեք երկրներում ովքեր, ինչ մարմիններ կամ գերատեսչություններ են պատասխանատու լինելու գործողությունների ծրագրերի իրականացման համար, Հայաստանի ներկայացուցիչ Ա.Հովակիմյանը պատասխանեց, թե այդ գործողությունները տարբեր գերատեսչություններ են իրականացնելու, ԱԳ նախարարության գործը եղել է ծրագրի մշակման համակարգումը, ինչն իրենք արել են: Վրաստանի արդարադատության փոխնախարարը պատասխանեց գրեթե նույնկերպ, այն տարբերությամբ, որ իրենց երկրում մշակման գործը իրենց նախարարությանն է հանձնարարված եղել: Ադրբեջանի ներկայացուցիչը բացատրեց, որ Ծրագրի յուրաքանչյուր կետով կոնկրետ գերատեսչություններ կամ նախարարություններ են զբաղվում, բայց գլխավոր ղեկավարը Ադրբեջանի նախագահն է:
Այս եւ այլ երկրների զեկուցումները եւ պատասխանները լսելիս պարզ էր դառնում, որ առայժմ որեւէ հատակություն չկա Բաց կառավարման գործողությունների ազգային ծրագրերի իրականացման պատասխանատու անձանց/մարմինների հարցում, պարզ չէր դեռ, արդյո՞ք հնարավոր կլինի լրամշակման ենթարկել այդ ծրագրերը, եթե այո՝ ապա ի՞նչ ժամկետներում եւ պարբերականությամբ, լինելու՞ են արդյոք իրականացման արդյունքների մասին հնարային հաշվետվություններ, եւ եթե այո՝ ի՞նչ պարբերականությամբ եւ այլ:
Հարավային կովկասի երկրների գործոխղությունների ծրագրերին կարող եք ծանոթանալ հետեւյալ ինտերնետային աղբյուրներում, դրանք կարիք ունեն մասնագիտական համեմատական վերլուծությունների եւ, յուրաքանչյուր երկրում՝ իրականացման քաղաքացիական վերահսկության: Հարկ է հաշվի առնել, որ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ շարժմանը միացած մյուս 52 երկրների ընտրած առաջնահերթությունները իրարից խստորեն տարբերվում են:

Հայաստան. http://mfa.am/u_files/file/OGPAP_Armenia_English.pdf
Ադրբեջան. http://www.antikorrupsiya.gov.az/view.php?lang=en&menu=0
Վրաստան. http://www.justice.gov.ge/index.php?lang_id=GEO&sec_id=794&lang_id=ENG
Լեւոն Բարսեղյան,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ