«Ժառանգությունում» տեղյակ չե՞ն, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է ասում
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ 12 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ «Ժառանգությունը» չի կարող կոալիցիա կազմել Հանրապետականի հետ, քանի որ «Ժառանգությունն» ունի նախագահի իր թեկնածուն.
–Այդ կոալիցիան անհնարին բան է. մենք ունենք նախագահի մեր թեկնածուն, և հենց այս առումով անհնար է, որ Հանրապետական կուսակցության հետ գնանք կոալիցիայի։
Լրագրողները, սակայն, նկատել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ եթե ընտրություններն անցնեն ազատ և արդար, առանց ընտրակեղծիքների, «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ ՀՀԿ–ի հետ, և նույնիսկ կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ։
Անահիտ Բախշյանն էլ հայտարարել է, որ նման բան Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասել.
–Չի կարող այդպիսի բան լինել, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու է լինելու։ Ինչպե՞ս կարող է ինքը կոալիցիայի մեջ լինել, եթե կոալիցիան իր թեկնածուն ունի։
Նույն ասուլիսին մասնակցող պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը նկատել է. «Սովորաբար Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան հայտարարում է, հետո մի այլ բան անում, «Ժառանգությունը» միշտ այդպես է եղել»։
Այնուհետև Անահիտ Բախշյանն ասել է.
–Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով մեծ քաղաքագետ և ունենալով այն կրթությունը, որը ոչ մեկս չունի. Ջորջթաունի համալսարանն ավարտածի նկատմամբ ես ունեմ մեծ ակնածանք, ինքը քաղաքագիտական լուրջ կրթություն է ստացել, և այն, ինչ ինքն ասում է, դրա տակ շատ բան կա, որը մենք՝ ինձանից սկսած, գուցե միանգամից չենք հասկանում։

7or.am