Կոլումբիայի սկանդալը կքննի ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության կոմիտեն
Կոլումբիայում ԱՄՆ–ի Գաղտնի ծառայության գործակալների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը կքննի ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության կոմիտեն։
Կոմիտեի ղեկավար սենատոր Ջո Լիբերմանը հայտնել է, թե Գաղտնի ծառայության այն աշխատակիցները, որոնք մեղավոր կճանաչվեն, «խիստ կպատժվեն»։ Լիբերմանն ընդգծել է՝ վարկաբեկող իրավիճակները, որոնց մեջ հայտնվում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, ովքեր չեն կատարում իրենց ծառայողական պարտականությունները, կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության համար։ Լիբերմանը նաև հայտնել է, որ պատրաստվում է Կոնգրեսում հատուկ լսումներ անցկացնել այս խնդրի շուրջ։
Միջադեպը տեղի է ունեցել Կոլումբիայի մայրաքաղաք Կարտախենայում՝ Համաամերիկյան գագաթնաժողովի ժամանակ։ Գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության գործակալներն օգտվել են մարմնավաճառուհիների ծառայություններից։ Ընդ որում, միջադեպի մասին հայտնի է դարձել, երբ մարմնավաճառուհիներից մեկը ոստիկանություն է կանչել՝ գործակալներին մեղադրելով, թե չեն վճարել ծառայության համար նախատեսված 40–60 դոլարը։
Երբ սկանդալի մասին հայտնի է դարձել, 11 գործակալ հետ է կանչվել ԱՄՆ և ուղղարկվել վարչական արձակուրդ, մինչև որ միջադեպի հետաքննությունն ավարտվի։