Լրահոս

17.04.2012 16:46


Աշոտյանը Զոլյանին կրկին կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է տվել

Աշոտյանը Զոլյանին կրկին կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է տվել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ   190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:

Այս խորագրի վերջին նյութերը