Լրահոս

17.04.2012 16:04


Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է Սամվել Ֆարմանյանին

Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է Սամվել Ֆարմանյանին

Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է նույն ընտրատարածքում ՀՀԿ–ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի հրավերին։

«Շնորհակալ եմ մրցակցիս բոլոր հրավերների համար։ Երկուսս էլ նույն սերնդի ներկայացուցիչ ենք, նա՝ ավելի երիտասարդ։ Սակայն ՀՀԿ-ին անդամակցելու նրա վերջին որոշումն ինձ մոտ մեծ ափսոսանք առաջացրեց։
Ուզում եմ շեշտել, որ մրցակցիս անձի հանդեպ որևէ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ: Գնահատում եմ նաև ուսման ասպարեզում նրա ջանքերը: Բայց որևէ կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդը, ով ասում է, որ դավանում է Եվրոպական, կամ ավելի ճիշտ՝ համամարդկային արժեքներ, կարող է ինքնակամ անդամագրվել մարդկանց ծեծող և մարդասպաններին պարտակող կուսակցությանը։ Իմ պայքարը մարդկային այդ տեսակի դեմ է, հարմարվողների ու կոնֆորմիստների դեմ է: 
Չէի ցանկանա որևէ կերպ մրցակցիս դասել նմանների շարքին, բայց նա ինքն է նույնականացվում այդպիսիների հետ։ Ուստի ընտրությունների ցանկացած ելքի դեպքում պատրաստ եմ հյուրընկալել մրցակցիս իմ տանը՝ որպես անհատի, բայց ոչ որպես ռեժիմի ներկայացուցչի։
Քանի որ մրցակիցս «Հայլուրի» ղեկավարն է, ակնկալում եմ, որ նա իրեն ավելի բարձր դրսևորի, քան իր կուսակից և գաղափարակից Ռուբեն Հյարապետյանը, լինի իր խոսքի տերն ու գա ինձ հետ բանավիճելու հեռուստատեսային ուղիղ եթերում։
Վստահ եմ, որ եզրափակիչ է անցնելու «Բարսելոնան», ուստի հրավիրում եմ միասին դիտելու եզրափակիչը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Կարապետյանը։

Ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը նրան հրավիրել էր 90 րոպե հաճույք ստանալու և միասին «Բավարիա»-«Ռեալ» և «Չելսի»- «Բարսելոնա» ֆուտբոլային հանդիպումները դիտելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը