Արթուր Աբրահամ. «Հայաստանի հետ կապված մեծ ծրագիր ունեմ»
Այսօր Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ խոսել իր ապագա անելիքների մասին։ Սկզբում Արթուր Աբրահամը նշել է, որ իր այցը Հայաստան կապված չէ ներքաղաքական կյանքի հետ և առնչություն չունի նախընտրական քարոզարշավի հետ։ Հայ բռնցքամարտիկն ասել է, որ ինքը պարզապես ոգեշնչվում է մենամարտից հետո հայրենիք վերադառնալով։
Արթուր Աբրահամը հայտնեց, որ իր հաջորդ մենամարտը կայանալու է օգոստոսին՝ Ջորջ Գլոբս–Ռոբերտ Շտիգլից զույգի հաղթողի հետ.
–Իմ կարծիքով, Շտիգլիցը կհաղթի. Նա նույնպես Գերմանիան է ներկայացնում ու դա շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի գերմանացիների համար, քան ինչ–որ անգլիացու հետ հանդիպումը,–ասել է բռնցքամարտիկը։
Արթուր Աբրահամը անդրադարձել է նաև լեհ բռնցքամարտիկ Պետր Վերշեվսկու մեղադրանքներին, ում Աբրահամը վերջերս հաղթել էր ռինգում։ Վերշեվսկին հայտարարել էր, թե Արթուր Աբրահամն անազնիվ հաղթանակ է տարել իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին.
–Պատահում է, նա էլ մեջքիս էր հարվածում, բայց ես չեմ բողոքում։ Սա բռնցքամարտ է ու չես կարող միշտ ուղիղ հարվածել։ Դա նորմալ է, քանի որ սպորտում ամենինչ կարող է պատահել,–ասել է Արթուր Աբրահամը։
Արթուր Աբրահամը խոսել է նաև իր ապագա ծրագրերի մասին՝ կապված Հայաստանի հետ.
–Հայաստանի հետ կապված մեծ ծրագիր ունեմ՝ Ներքին Չարբախում մշակութային կենտրոն ենք բացելու։
Բռնցքամարտիկը նշել է, որ այդ ծրագիրը տևական ժամանակ է պահանջում և որ հատուկ մշակութային կենտրոնի կառուցման համար «Ներքին Չարբախ» հիմնադրամ է բացել։ Սակայն Արթուր Աբրահամն ընդգծել է, որ այժմ ինքը միայն բռնցքամարտի մասին է մտածում իսկ մշակութային կենտրոնի ծրագիրը կյանքի կկոչի մի քանի տարի հետո։
Արթուր Աբրահամն ակնարկել է, որ անձնական կյանքում կա անակնկալ, որի մասին ինքը շուտով կասի։
Բռնցքամարտիկը դժգոհել է Երևանի ոչ մաքուր փողոցներից և նշել, որ «եթե կեղտոտողներին 5–10 հազ. դրամ տուգանեն, ապա նրանք հաջորդ անգամ չեն կրկնի»։