Լրահոս

17.04.2012 14:00


Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թ. ապրիլի 20-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Դավիթաշենի կամրջի վրա, Եղվարդի և Աշտարակի խճուղիներում, Արցախի, Դավիթ Բեկի, Քոչինյան, Ռուբինյանց, Բաբաջանյան, Շիրակի և Սարալանջի փողոցներում:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը