Լրահոս

17.04.2012 11:09


Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը հանդես է գալու պաշտպանական ճառով

Այսօր Մարգար Օհանյանի պաշտպանը հանդես է գալու պաշտպանական ճառով

Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը։ Նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը հանդես է գալու պաշտպանական ճառով:

Նախորդ նիստում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել էր Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, պատժի հաշվարկն էլ սկսել 2011թ. օգոստոսի 30-ից:

Գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի պատիժներն էլ դատախազը միջնորդել էր պայմանականորեն չկիրառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը