Լրահոս

17.04.2012 09:00


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

 Ապրիլի 10-ին www.7or.am կայքում հրապարակված «Ավանի տեղամասում նույն հասցեների տակ 8-ից մինչև 28 մարդու անուն կա» հոդվածում նշվում է, որ խմբագրությունը պատահականության սկզբունքով ուսումնասիրել է     ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայքում տեղադրված ընտրացուցակներից հենց առաջին՝ 1/01 ընտրատեղամասը, որտեղ նույն հասցեների տակ 8–ից մինչև 28 ընտրող կա գրված։

Նույնաբովանդակ խնդրի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը նախկինում սպառիչ պարզաբանում է տվել: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար ևս մեկ անգամ պարզաբանում ենք. հրապարակման մեջ նշված հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքների պատկանող չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում, այսինքն՝ այդ բնակելի տարածությունները այլ հասցեներ չունեն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը