Ոստիկանությունն արձագանքել է «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի հայտարարությանը, որում նշված էր ընտրացուցակներում առկա տարօրինակ եւ կասկած առաջացնող որոշ գրանցումներ: Ողջունելի է ոստիկանության արագ արձագանքը, բայց, ստիպված ենք արձագանքել, որ իրավապահ մարմինների պատասխանը միայն նոր հարցեր է առաջացրել: Այսպես, ոստիկանությունը պարզաբանում է, որ հայտարարությունում նշված նույն անուն, ազգանուն եւ հայրանուն ունեցող մարդիկ ունեն տարբեր անձնագրեր: Անշուշտ, մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողներից յուրաքանչյուրը պետք է որ անձնագիր ունենա: Մեր ակնկալիքն այն էր, որ ոստիկանությունը ճշտի եւ պարզի, թե ինչպես է ստացվել, որ, օրինակ, նույն անուն, ազգանուն, հայրանուն ունեցող երկու հոգի, որոնց տարիքային տարբերությունը չի հասնում երկու տարվա, ապրում են նույն տանը: «Հայաստանն առանց ընտրակեղծիքների» խմբի նպատակը չէր ճշտել, թե ընտրացուցակում ընդգրկված յուրաքանչյուր մարդ ունի անձնագիր, թե ոչ, այլ թե իրականում նման մարդիկ կան, թե ոչ:
Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ ոստիկանության այն պարզաբանումը, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում Հայաստանում առկա են բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են այլ հասցեներում: Իսկ ամենատարօրինակն այն է, որ այսպես կոչված անհասցե բնակիչները մեծ խմբերով գրանցվում են որոշակի հասցեների վրա: Ընդ որում, այնպիսի հասցեներում, որտեղ ճշտումներ իրականացնելը գրեթե անհնար է: Հուսով ենք, որ ոստիկանությունը հանդես կգա առավել սպառիչ պարզաբանումներով եւ հստակ պատասխան կտա, թե ինչու են բազմաթիվ այն հասցեները, որտեղ գրանցվված են 20-ից ավելի մարդիկ, այն դեպքում, երբ Հայաստաքնում նույնիսկ կասկած են առաջացնում այն հասցեները, որտեղ գրանցված են 10-ից ավելի մարդիկ:
Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Այսպես, 12-րդ ընտրատարածքում մի քանի տասնյակ հասցեների վրա գրանցված են 20-ից ավելի մարդիկ, ինչը եւս մտորումների տեղիք է տալիս: Նշենք ընդամենը մի քանիսը:
Վերին Շենգավիթ 6 փ. 2, 12/03 ընտրատեղամաս` 47 ընտրող
Նորագավիթ 1 փ. 126, 12/10` 41 ընտրող
Բագրատունյաց 2 նրբ 2, 12/01` 24 ընտրող
Չեխովի փող. 15 Նկուղ, 12/01` 23 ընտրող
Սարի թաղ 19փ. 10, 13/07` 35 ընտրող
Դիմիտրովի փ 3, 13/15` 31 ընտրող
Գլինկայի 1 Նրբ 1, 13/11` 27 ընտրող
Երկաթուղայինների 7 փ. 8, 11/08` 26 ընտրող
Նոր Արեշ 14 փ. 61, 11/09` 32 ընտրող:
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» նախաձեռնող խումբ
Ոստիկանության պատասխանը նոր հարցեր է առաջացնում