«Aravot.am»-ի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր ՄարտունԳրիգորյանը նեղսրտել է, որ Գյումրիում կատարվող ամեն մի քրեական դեպք արհեստականորեն իր անձի ու թիմակիցների անվան հետ են կապում, որտեղ ինչ պատահի՝ լրագրողները գրում են, թե ԲՀԿ-ականներն են մեղավոր: Ըստ պատգամավորի՝ այսամենըքաղաքականհստակպատվիրատուունի. ընտրությունների նախաշեմին փորձում են վարկաբեկել իրեն, որպեսզի ինքը կտրվի հիմնական գործից` քարոզարշավից ու զբաղվի նման խառնակչությունները մեկնաբանելով:
Քանի որ ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ իր թիմակիցները Գյումրու քաղաքապետ ՎարդանՂուկասյանի աղջկա փեսացուի սպանության հետ որևէ կապ չունեն, լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե նույնը կասի՞ Գյումրիում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած «ընտրառազբորկայի» մասին:
«Ես, ցավոքսրտի, մինչևհիմամերտղայինչեմտեսել, որհստակիրենիցինֆորմացիաունենամ, թեինչէեղել։ Չտեսնելուպատճառըմեկնէ. քանիորլրատվամիջոցներըսկսելենէդմարդուանունըշրջանառելարդենորպեսկասկածյալ, որպեսհետախուզությանմեջգտնվողանձ, այդմարդնայսպահին քաղաքումչէ: Չեմկարողացելտեսնել, որպեսզիմանրամասներճշտեմ, բայցըստիմունեցածտեղեկատվության՝ վեճ, կրակոցներ, նմանատիպբաներչենեղել. փորձումենավելիշատհնչեղությունապահովել»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նա դժգոհել է, որ ինչքան էլ իրենք մեկնաբանում են, որ այդպիսի դեպքերի հետ կապ չունեն, այդուհանդերձ, պատվիրատուները հանգիստ չեն թողնում. անընդհատ պատմություններ են մոգոնում ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծում:
Գնահատելով քարոզարշավը` պատգամավորն ասել է, որ շատ լավ հասկանում է` ինչու են իր թիմակիցների մասին նման արհեստական պատմություններ հորինում, և ում ձեռագիրն է դա: Ըստ նրա՝ իրթիմակիցներինտանումենքրեականդաշտմյուսկողմինինտելիգենտներկայացնելուհամար: Մարտուն Գրիգորյանի խոսքերով՝ թեև իրենք չեն ներքաշվում նման ինտրիգների մեջ, ընթացք չեն տալիս՝ մտածելով, որ դիմացինները կսսկվեն, կնստեն իրենց տեղները, սակայն էլի հնար չկա։
ԲՀԿ–ականը քաղաքական հստակ պատվիրատու է տեսնում
«Aravot.am»-ի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նեղսրտել է, որ Գյումրիում կատարվող ամեն մի քրեական դեպք արհեստականորեն իր անձի ու թիմակիցների անվան հետ են կապում, որտեղ ինչ պատահի՝ լրագրողները գրում են, թե ԲՀԿ-ականներն են մեղավոր: Ըստ պատգամավորի՝ այս ամենը քաղաքական հստակ պատվիրատու ունի. ընտրությունների նախաշեմին փորձում են վարկաբեկել իրեն, որպեսզի ինքը կտրվի հիմնական գործից` քարոզարշավից ու զբաղվի նման խառնակչությունները մեկնաբանելով:
Քանի որ ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ իր թիմակիցները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանության հետ որևէ կապ չունեն, լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե նույնը կասի՞ Գյումրիում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած «ընտրառազբորկայի» մասին:
«Ես, ցավոք սրտի, մինչև հիմա մեր տղային չեմ տեսել, որ հստակ իրենից ինֆորմացիա ունենամ, թե ինչ է եղել։ Չտեսնելու պատճառը մեկն է. քանի որ լրատվամիջոցները սկսել են էդ մարդու անունը շրջանառել արդեն որպես կասկածյալ, որպես հետախուզության մեջ գտնվող անձ, այդ մարդն այս պահին քաղաքում չէ: Չեմ կարողացել տեսնել, որպեսզի մանրամասներ ճշտեմ, բայց ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ վեճ, կրակոցներ, նմանատիպ բաներ չեն եղել. փորձում են ավելի շատ հնչեղություն ապահովել»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նա դժգոհել է, որ ինչքան էլ իրենք մեկնաբանում են, որ այդպիսի դեպքերի հետ կապ չունեն, այդուհանդերձ, պատվիրատուները հանգիստ չեն թողնում. անընդհատ պատմություններ են մոգոնում ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծում:
«Մարդիկ ատամները սրած սպասում են, թե քաղաքում ինչ պետք է լինի, որ միանգամից էդ ամենը մեր հետ կապեն։ Երեկոյան վթար էր եղել, մեր քննիչը վթարի էր ենթարկվել, մահացել էր, էսօր մենք մտածում էինք՝ կարո՞ղ է՝ էդ էլ մեր թիմակիցների հետ կապեն: Թեև վրաերթի ենթարկողն արդեն ձերբակալված է, էլի մտածում ես` էս քաղաքում ինչ լինի՝ միանգամից կապում են մեր անվան հետ: Դե բնական է, ինչքան հզոր ես, ինչքան ժողովրդի թիկունքին կանգած ես, պետք է էս ամեն ինչը լինի, էս ճնշումները, արհեստական դեպքերը. մեկը Արթիկում չգիտեմ՝ ինչ է անում, էն մեկը չգիտեմ՝ որտեղ տղայական հարցերով է զբաղված, կապում են Մարտուն Գրիգորյանի թիմակիցների հետ: Էստեղ` Գյումրիում, խանդի հողի, թե չգիտեմ ինչի վրա հազարավոր վարկածներ են շոշափվում, բերեցին կապեցին Մարտուն Գրիգորյանի հետ, էդ քննիչի դեպքն էլ կապեք մեր հետ, խնդիր չկա, մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել: Վերջում երևի «Շունն ու կատուն» էլ մեր վրա վերցնենք, թե մենք ենք գրել»:
Գնահատելով քարոզարշավը` պատգամավորն ասել է, որ շատ լավ հասկանում է` ինչու են իր թիմակիցների մասին նման արհեստական պատմություններ հորինում, և ում ձեռագիրն է դա: Ըստ նրա՝ իր թիմակիցներին տանում են քրեական դաշտ մյուս կողմին ինտելիգենտ ներկայացնելու համար: Մարտուն Գրիգորյանի խոսքերով՝ թեև իրենք չեն ներքաշվում նման ինտրիգների մեջ, ընթացք չեն տալիս՝ մտածելով, որ դիմացինները կսսկվեն, կնստեն իրենց տեղները, սակայն էլի հնար չկա։
7or.am