Լրահոս

14.04.2012 17:33


Մրցույթ ՌԴ բուհերում սովորելու համար

Մրցույթ ՌԴ բուհերում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
2012-2013 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով՝ 60 տեղ (մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի և տեղերի քանակի կցվում է), մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ և ասպիրանտուրա՝ 30 տեղ, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի ոլորտներում տարբեր կրթական աստիճաններով՝ 30 տեղ:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝

• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը,
• ծննդականի պատճենը նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության
(հիվանդությունների ցանկը կցվում է) և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/,
• 3x4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական /ասպիրանտական/  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
• ռեֆերատ /ռուսերեն, առնվազն 10 տպագիր էջ/,
• առկայության դեպքում հրապարակած գիտական աշխատությունների ցանկ,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 30.11.2010 N 1660-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/ 

Մրցույթը անցկացվում է.

•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 02.05.2012թ. /ներառյալ/:
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում
(Այգեստան 9, փող.4) ս/թ մայիսի 7-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ,
հեռ. 56-23-64):

Ծանոթագրություն.

•Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
•Բոլոր դիմորդները պարտավոր են մինչև դիմումների հանձնումը ծանոթանան սույն հայտարարությանը կից ներկայացվող պայմաններին:


http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5261&lang=arm

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը