Լրահոս

13.04.2012 17:03


ՀՅԴ թեկնածուին կոչ են անում քվեարկել իր ՀՀԿ–ական մրցակցի օգտին

ՀՅԴ թեկնածուին կոչ են անում քվեարկել իր ՀՀԿ–ական մրցակցի օգտին

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ՔՄՀՀԿ–ն բանավեճ էր կազմակերպել թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների միջև։ Չորս թեկնածուներից բանավեճին ներկա էին երկուսը՝ Վահագն Խաչատրյանը ՀԱԿ–ից և Արթուր Եղիազարյանը ՀՅԴ–ից։ Չնայած միջոցառման ձևաչափին՝ բանախոսները միակարծիք էին այն բանում, որ արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն խնդիրներից մեկն է այսօր Հայաստանում։ Արթուր Եղիազարյանի խոսքերով՝ Հայաստանի քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքն է ձևավորում իշխանությունը.

–Թող ընտրությունը ժողովրդինը լինի. կլինի դա ճիշտ թե սխալ՝ դա ժողովրդի ընտրությունն է։

Արթուր Եղիազարյանն ընտրությունների արդար անցկացման գործում կարևորել է ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ ընտրակեղծիքների դեմ պայքարին։ Արթուր Եղիազարյանն ասել է, որ ինքը նախկինում եղել ընտրատեղամասային հանձնաժողովներում, և համոզված է, որ եթե տեղամասային հաձնաժողովում «մինչև վերջ կանգնող» 1–2 մարդ լինի, անհնար է նման տեղամասում ընտրություն կեղծելը։ Ընտրակեղծիքն անձայն չի անցնի. եթե փորձ էլ լինի, այն կլինի աղմկահարույց, խնդրահարույց։

–1–2 մարդ ամեն տեղամասում մինչև վերջ կանգնող լինի, վստահեցնում եմ, որ այն քվեները, որոնք կհայտնվեն քվեատուփում, կարտահայտեն այն, ինչ որ կա,–ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Արթուր Եղիազարյանն ընդգծել է, որ խախտումները տեղի են ունենում ոչ միայն ընտրատարածքներում։ Իշխանության՝ ՀՀԿ–ի ներկայացուցիչները, այցելում են մարդկանց տներ, ցուցակագրում քաղաքացիներին, անձնագրային տվյալներ հավաքում՝ այդ կերպ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողների վրա։ Եղիազարյանը լրագրողներին հայտնել է, որ հանրապետականներն իրենց բնակարան էլ են այցելել՝ հորդորելով քվեարկել թիվ 8 ընտրատարածքում իր ՀՀԿ–ական մրցակցի օգտին.

–Մի քանի օր առաջ մեր տուն էլ են այցելել որոշակի առաջարկով՝ չիմանալով, որ այստեղ հենց թեկնածուներից մեկն է ապրում։ Հանրապետական կուսակցության անունից էին հանդես գալիս, բայց համատիրության աշխատող էին։ Առաջարկում էին Հանրապետական կուսակցությանը ձայն տալ։

Լրագրողների հարցին էլ, թե ինչ են առաջարկել ՀՀԿ–ի օգտին քվեարկելու դիմաց, Եղիազարյանը պատասխանել է.

–Դրան չհասավ, որովհետև պահի տակ խորամանկություն չդրսևորեցի՝ ներս հրավիրել և փորձել ավելին պարզել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը