Լրահոս

13.04.2012 11:40


Հեղինե Բիշարյան. «Երբեք չենք բաժանել ու չենք բաժանելու»

Հեղինե Բիշարյան. «Երբեք չենք բաժանել ու չենք բաժանելու»

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ծիծաղելի է  համարել լուրերը, թե ՕԵԿ–ից կանանց արտահոսք է լինելու։

–Նման բան չկա,–պնդել է նա։

Բիշարյանը նաև հայտարարել է, որ ՕԵԿ–ն ընտրակաշառք չի բաժանում, այլ հակառակը՝ պայքարում է փող բաժանողների, ընտրակաշառք բաժանողների դեմ։

–Երբեք չենք բաժանել ու չենք բաժանելու։ Մշտապես հանրությունը թող այդ մասին իմանա,–ասել է Բիշարյանը՝ ավելացնելով, որ կուսակցության անդամներին նվերներ տալը չի կարելի մատի փաթաթան դարձնել։

Ինչ վերաբերում է Բիշարյանի արտահայտությանը, թե ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են, Բիշարյանը պնդել է՝ նման բան չի ասել, և դա կոնտեքստից հանված նախադասություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը