Լրահոս

13.04.2012 10:57


Ոստիկանապետ. «Վարդան Ղուկասյանի աղջկա նշանածի սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի»

Ոստիկանապետ. «Վարդան Ղուկասյանի աղջկա նշանածի սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր 27-ամյա նշանածը` Կարեն Եսայանը։ Նրանց  նշանադրության արարողությունը պետք է կայանար այսօր: «Ի սկզբանե ասեմ, որ այդ սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ վստահեցնելով, որ  չբացահայտված հանցագործություն չի կարող լինել, և այս գործը բացառություն չէ: 

Անդրադառնալով այն լուրերին, թե սպանության համար կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ ոստիկանապետն ասեց. «Եկեք մենք կասկածյալների անուններ չշրջանառենք, որովհետև մեր մասնագիտությունն այնպիսի է, և հատկապես տաք հետաքննություն է ընթանում, մենք կարող ենք որոշակի շեղումներ ունենալ, հետևաբար անուններ տալը օրենքով նախատեսված չէ»։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը