Լրահոս

12.04.2012 23:57


Սպանվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն

Սպանվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն

Այսօր ուշ երեկոյան Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Սև բերդ»–ի տարածքում «Մերսեդես Բենց» մակնիշի 16 ՕԼ 850 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի դին՝ հրազենային վնասվածքներով: Նա նոր էր վերադարձել ԱՄՆ–ից, և Ղուկասյանի դստեր հետ նշանադրությունը պետք է տեղի ունենար այսօր: Խոսակցություններ կան, որ սպանության համար կասկածվողը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին է։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք–զինամթերք կրել, պատրաստել, օգտագործել) հատկանիշներով։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը