Լրահոս

12.04.2012 20:10


Բելգրադում հայտնաբերվել է Սեզանի 100 մլն եվրո արժողությամբ նկարը

Բելգրադում հայտնաբերվել է Սեզանի 100 մլն եվրո արժողությամբ նկարը

Պոլ Սեզանի գողացված նկարը, որը փորձագետները 100 մլն եվրո են գնահատել, հայտնաբերվել է երեկ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Կտավի անունը չի նշվում։ Ենթադրվում է, որ խոսքը Սեզանի «Կարմիր ժիլետով պատանին» գործի մասին է, որը գողացվել էր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Բյուրլի թանգարանից 2008–ին։

Կտավը հայտնաբերելուց բացի՝ Սերբիայի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ծառայությունը և դատախազությունը ձերբակալել է նաև այն հափշտակողներին՝ 3 մարդ Բելգրադում և Չաչակում։ Հատուկ գործողությունը նախապատրաստվել է Շվեյցարիայի ոստիկանության հետ համատեղ 2010 թ. հունիսից։

Հայտնի է, որ այժմ հետախուզության մեջ է Սեզանի առնվազն մեկ նկար՝ «Օվեր–սյուր–Ուազի տեսարանը», որը գողացվել է Օքսֆորդի թանգարանից 1999–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը