ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. դեկտեմբերի 30-ը։ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքի արտադրություն կազմակերպելու նպատակով Արտաշատ քաղաքում կատարել է մոտ 14.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ՀՀ տարածք ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա։ Ներդրման գումարը հասցվելու է 27 մլն ԱՄՆ դոլարի, ստեղծվելու է մինչև 220 նոր աշխատատեղ, իսկ թողարկվող արտադրանքը համապատասխանեցվելու է միջազգային չափորոշիչներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա այն հաջող օրինակներից է, երբ ներդրումների արդյունքն առկա է ծրագրերի իրականացման գործում։
Կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ»–ին

7or.am