Լրահոս

12.04.2012 13:38


Դավիթ Հակոբյանը պատրաստվում է նախագահական ընտրությունների

Դավիթ Հակոբյանը պատրաստվում է նախագահական ընտրությունների

Ինչպես հայտնի է, Դավիթ Հակոբյանի գլխավորած Մարքսիստական կուսակցությունը չի մասնակցում Ազգային ժողովի ընտրություններին, սակայն Դավիթ Հակոբյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով թիվ 41 ընտրատարածքում։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Դավիթ Հակոբյանը պարզաբանել է իր այս որոշումը.

—Մեր գլխավոր հարվածի ուղղությունը 2013թ. նախագահական ընտրություններն են լինելու։ Ազգային ժողովի ընտրություններին մենք կարևորություն չենք տալիս, մանավանդ որ ես կարծում եմ, որ նոր Ազգային ժողովը մեկ տարուց ավելի գոյատևել չի կարող. նոր նախագահը կբերի իր հետ Ազգային ժողովի նոր ընտրություններ։

Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով իր առաջադրվելուն՝ Դավիթ Հակոբյանն ասել է.

–Մեծամասնականով այսօրվա մարաթոն մտնելը դա 2013–ի նախագահական մարաթոնի ուվերտյուրան է՝ նախերգանքը. մի լավ տնտղել էլեկտորատի համակրանքը իմ նկատմամբ։

Լրագրողների այն հարցին էլ, թե ո՞րն է լինելու իր առաջին նախաձեռնությունը՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եթե իրեն հաջողվի հաղթել, Դավիթ Հակոբյանն ասել է՝ պեք է վերականգնել խորհրդային տարիների Հայաստանի 40 վարչատարածքների քաղաքական անկախությունը.

—Այստեղ եմ ես տեսնում իրենց զարգացման միակ շանսը։ Ֆինանսները փոշիանում են մարզպետարաններում՝ շրջանները հիշեցնում են երբեմնի քաղաքակրթություն հիշեցնող փլատակներ։ 40 վարչատարածքային շրջանների քաղաքական անկախությունը պետք է վերականգնել՝ սա առաջին իմ խնդիրը կլինի, որը ես խոստանում եմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը