Լրահոս

12.04.2012 12:17


Ռուբեն Հայրապետյանը չի բանավիճում Գայանե Առուստամյանի հետ, որպեսզի իրեն չճանկռի, իսկ Արամ Սարգսյանի հետ, որովհետև իր ընկերն է

Ռուբեն Հայրապետյանը  չի բանավիճում Գայանե Առուստամյանի հետ, որպեսզի իրեն չճանկռի, իսկ Արամ Սարգսյանի հետ, որովհետև իր ընկերն է

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածություն առաջադրած ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ բանավիճելու մասին հարցին այսպես է պատասխանել.

Ինչ եք բերաններդ քցել՝ քաղաքական բանավե~ճ: Մի քիչ տրամաչափի հարց կա։ Պատրաստ եմ բոլորի հետ բանավիճել։ Թող ՀԱԿ-ի ցուցակի 1–10 համարները, բացի 3–րդից, որ իմ ընկերն է (ես բանավիճելու բան չունեմ Արամ Սարգսյանի հետ), գան մի կողմում նստեն, ես՝ մի կողմում, միաժամանակ բոլորի հետ բանավիճեմ: Չեն գալիս՝ գիտեն, որ չեն կարող ինձ հետ քաղաքական բանավիճել: Քաղաքական բանավեճը դա մականուններ շեշտելը չի, հայհոյանքներն ու հերյուրանքները չեն, նրանք դրանից բացի ուրիշ բան չեն կարող անել։ Նենց չի, որ բանավեճը լեզվի կռիվ է,–ասել է Ռ. Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը չի բանավիճի նաև նույն ընտրատածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ ՀԱԿ–ը ներկայացնող Գայանե Առուստամյանի հետ.

Կին է, բա որ ճանկռի:

Հայրապետյանը նաև հայտարարել է, որ եթե բերեն և իրեն ձայն տվողներից մեկին ցույց տան, որ մեռած հոգի է, ինքը պատրաստ է հրաժարական տալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը