Լրահոս

11.04.2012 17:18


Աշոտյանը Զոլյանին ապիկարության մեջ է մեղադրել

Աշոտյանը Զոլյանին ապիկարության մեջ է մեղադրել

Այսօր ՀՊՏՀ–ում պատասխանելով Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին նկատողություն անելու մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պնդել է, որ իր այդ հրամանում սպառիչ իրավական հիմնավորումներ կան։

Անձնական տեսակետից ցավում եմ, որ դոկտոր մարդն իջել է այն մակարդակի, որ  իրավական առումով սեփական ապիկարությունը փորձում է քողարկել անձնական վիրավորանքով,–ասել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ ուրախ կլինի դատարանում ընձեռված առիթի համար՝ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է.

Մնացյալ ամեն ինչն անձնական, քաղաքական, հասարակական, լրատվական շահարկումների դաշտում է։

Ինչ վերաբերում է Զոլյանի կուսակցական պատկանելությանը, Աշոտյանն ասել է, որ տեղյակ չէ, բայց եթե ՀՀԿ–ական լիներ, իրեն նման պահվածք թույլ չէր տա, իսկ այլ կուսակցությունից լինելն էլ չի խոչընդոտի իրենց համապատասխան գործողություններ իրականացնել.

–Քաղաքական զոհի կերպարանքը շատ արհեստականորեն ստեղծվող իմիջ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը