Լրահոս

11.04.2012 12:37


Քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստը կրկին չի կայացել

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստը կրկին չի կայացել

Այսօր՝ ժամը 12–ին, մեկնարկել է ԱԺ քառօրյայի հերթական նիստը, սակայն քվորումի բացակայության պատճառով հետաձգվել է մինչև ժամը 15։00–ն։ Նիստը վարել է ԱԺ փոխնագահ Էդուրադ Շարմազանովը։ Գրացվել է ընդամենը երկու պատգամավոր՝ Շարմազանովը և Տիգրան Թորոսյանը։

Երեկ նույնպես ԱԺ նիստը չէր կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12։00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը