Լրահոս

11.04.2012 12:02


Հմայակ Հովհաննիսյան. «Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը ուղղված չէ որևէ քաղաքական ուժի դեմ»

Հմայակ Հովհաննիսյան. «Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը ուղղված չէ որևէ քաղաքական ուժի դեմ»

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունենում։

Քննարկումը սկսվել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ներածական խոսքով։ Վերջինս անդրադարձել է մամուլում շրջանառվող և հիմնականում իշխանական շրջանակներից եկող՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը քննադատելուն և տարբեր մեկնաբանություններին։ Նա հայտարարել է, թե նախաձեռնությունն ուղղված չէ որևէ քաղաքական ուժի դեմ, այլ կոչված է աշխատանքներ կատարելու հանուն ազատ, արդար ընտրությունների, և եթե որևէ ուժ հայտարարում է, որ նախաձեռնությունն իր դեմ է ուղղված, ուրեմն ընդունում է, որ ինքը պատրաստվում է ընտրակեղծիքների։

Հմայակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և բաց է ստորագրման համար։ Անդրադառնալով ԱԺ նախագահի նախաձեռնությանը ընտրությունների վերահսկողության մարմին ստեղծելու մասին՝ ՀՔՄ նախագահը ընդգծել է, թե անընդունելի է այն կարծիքը, որ նման մարմին ձևավորել կարող են միայն Ազգային ժողովը, իշխող Հանրապետական կուսակցությունը.

–Մենք դեմ ենք քաղաքական մենաշնորհների և կողմ ենք ազատ քաղաքական մրցակցությանը,–ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

ՀՔՄ նախագահը նաև նշել է, թե Սամվել Նիկոյանի առաջարկը ժամանակավրեպ է այն տեսանկյունից, որ ԱԺ–ն ավարտում է իր աշխատանքները, առավել ևս այն պայմաններում, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը  փոփոխությունների պատրաստակամություն է հռչակում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը