Հմայակ Հովհաննիսյան. «Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը ուղղված չէ որևէ քաղաքական ուժի դեմ»
Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունենում։
Քննարկումը սկսվել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի ներածական խոսքով։ Վերջինս անդրադարձել է մամուլում շրջանառվող և հիմնականում իշխանական շրջանակներից եկող՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծումը քննադատելուն և տարբեր մեկնաբանություններին։ Նա հայտարարել է, թե նախաձեռնությունն ուղղված չէ որևէ քաղաքական ուժի դեմ, այլ կոչված է աշխատանքներ կատարելու հանուն ազատ, արդար ընտրությունների, և եթե որևէ ուժ հայտարարում է, որ նախաձեռնությունն իր դեմ է ուղղված, ուրեմն ընդունում է, որ ինքը պատրաստվում է ընտրակեղծիքների։
Հմայակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և բաց է ստորագրման համար։ Անդրադառնալով ԱԺ նախագահի նախաձեռնությանը ընտրությունների վերահսկողության մարմին ստեղծելու մասին՝ ՀՔՄ նախագահը ընդգծել է, թե անընդունելի է այն կարծիքը, որ նման մարմին ձևավորել կարող են միայն Ազգային ժողովը, իշխող Հանրապետական կուսակցությունը.
–Մենք դեմ ենք քաղաքական մենաշնորհների և կողմ ենք ազատ քաղաքական մրցակցությանը,–ասել է Հմայակ Հովհաննիսյանը։
ՀՔՄ նախագահը նաև նշել է, թե Սամվել Նիկոյանի առաջարկը ժամանակավրեպ է այն տեսանկյունից, որ ԱԺ–ն ավարտում է իր աշխատանքները, առավել ևս այն պայմաններում, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը փոփոխությունների պատրաստակամություն է հռչակում։

7or.am