Լրահոս

10.04.2012 16:38


ԿԸՀ նիստ. 9 թեկնածու դուրս է եկել ընտրական պայքարից

ԿԸՀ նիստ. 9 թեկնածու դուրս է եկել ընտրական պայքարից

Այսօր՝ ապրիլի 10–ին, կայացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում համամասնական ընտրացուցակներից հանվել է 5 անձի անուն՝ երեքը ՕԵԿ–ից, երկուսը՝ «Ժառանգությունից»։ ՕԵԿ–ից համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը և Մերի Դոնյանը։

«Ժառանգության» ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել 51–րդ հորիզոնականը զբաղեցնող Երվանդ Զուրաբյանը և 71–րդ հորիզոնականում տեղ գտած Դավիթ Առաքելյանը։ Երկու թեկնածուներն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից են, երկուսն էլ Արարատ Զուրաբյանի մտերիմները։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգություն» կուսակցության հետ՝ կապված համամասնական ցուցակի հետ։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից 4–ը ևս ինքնաբացարկ է հայտարարել։ Թիվ 1 ընտրատարածքում պայքարից դուրս է եկել անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21–ում՝ անկուսակցական Մերուժան Մխոյանը, թիվ 23–ում՝ անկուսակցական Տիգրան Պետրոսյանը։ Թիվ 28–ում ընտրապայքարից դուրս է եկել Արմեն Ավդալյանը։ Վերջինիս դուրս գալուց հետո թիվ 28 ընտրատարածքում միակ թեկնածու է մնացել Գագիկ Ծառուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը