Լրահոս

10.04.2012 14:37


Հայ ազգային կոնգրեսին շտաբ չեն տրամադրում

Հայ ազգային կոնգրեսին շտաբ չեն տրամադրում

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը խոսել է ՀԱԿ–ի և նախընտրական շրջանում իր անելիքների մասին։ Արամ Մանուկյանն ասել է, որ ՀԱԿ–ն այսօրվանից սկսել է այցելությունները շրջաններ, պատրաստվում է այցելել նաև Հայաստանի բոլոր մարզեր, լինել բոլոր քաղաքներում։

Արամ Մանուկյանը նաև հաստատել է իր մտադրությունը՝ անցկացնել «Տնետուն» ծրագիրը, և խոստացել է այցելել 3000 տուն «բազմոցային և խոհանոցային ընդդիմության հետ հանդիպելու համար»։

Խոսելով 4–րդ մեծամասնական ընտրատարածքում առկա խնդիրներից՝ Արամ Մանուկյանն ասել է, որ իշխանության կողմից առկա ճնշումների պատճառով այդ ընտրատարածքում ոչ ոք չի համաձայնվել ՀԱԿ–ին նախընտրական շտաբի համար տարածք տրամադրել.

–Ոչ մի ենթաշտաբ չունեմ, որովհետև բոլոր այն մասնավոր սեփականատերերը, ովքեր վարձով տարածքներ էին տրամադրում, հրաժարվեցին՝ իմանալով, որ այդ տարածքներում ՀԱԿ–ի շտաբ է լինելու։ Բոլորի պատասխանները, անգամ մոտիկ, ծանոթ մարդկանց, ովքեր ունեն այդպիսի տարածքներ, եղել է. «Ներող կլինեք, հերներս կանիծեն», «Ուզում եք՝ տնից–տեղից զրկվե՞նք»,–այդ պատճառով էլ չեն տվել,–ասել է Մանուկյանը։

Արամ Մանուկյանն ասել է, որ իշխանության ճնշումների հետևանքով ՀՀՇ–ն չի կարողացել վարձակալել այն տարածքը, որտեղ մշտապես՝ 17 տարի շարունակ, եղել է կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբը.

–Գևորգ Արզումանյանը մերժեց տալ. վախեցավ, կամ իշխանությունները վախեցրին կամ առան, չգիտեմ արդյունքը, և այն շտաբը, որը 17 տարի՝ 1995–ից սկսած, օգտագործվել է ՀՀՇ–ի և Կոնգրեսի համար որպես կենտրոնական շտաբ, մեզ չտվեց։

Արամ Մանուկյանը նշել է նաև, որ այս պայմաններում ինքը բազմաթիվ առաջարկներ է ստացել Արաբկիր համայնքի բնակիչներից՝ նախընտրական շտաբ կազմակերպել ՀԱԿ համակիրների բնակարաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը