Րաֆֆի Հովհաննիսյանը պահեստային տարբերակով դեռևս կլինի ՀՀ նախագահի թեկնածու
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված «100 հարց և պատասխան» քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հարց է ուղղվել՝ ինչպես նախկինում է հայտարարել, հիմա՞ էլ չի փոխել մտադրությունը՝ չմասնակցելու 2013թ. նախագահական ընտրություններին։ Րաֆֆի Հովհաննիսյանը մանրամասնել է. նկատի է ունեցել, որ նախապատվությունը տալիս է երիտասարդ, նոր թեկնածուի։
–Նախընտրությունը նոր թեկնածուն է, իսկ մինչև այդ թեկնածուի հայտնաբերումը ե՛ս կլինեմ,–ասել է Ր. Հովհաննիսյանը՝ նշելով, որ մինչև երիտասարդ թեկնածուի հայտնաբերումն իրենք՝ որպես պահեստային տարբերակ, կան ու կան։

7or.am