Լրահոս

10.04.2012 14:12


ՀՀՇ վարչության նախագահ. «Թմբլիկ երիտասարդը սուտ է ասում»

ՀՀՇ վարչության նախագահ. «Թմբլիկ երիտասարդը սուտ է ասում»

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Արամ Մանուկյանը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին՝ հորդորելով հերքել երեկ ՀՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի՝ այդ լրատվամիջոցով տարածած հայտարարությունը.

–Մի փոքր խնդրանք մինչև ձեր հարցը. ձեր եթերով երեկ երկու անգամ մի թմբլիկ երիտասարդ պառլամենտական կա, ասել է, որ ես հայտարարել եմ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գովելի է, ես գովաբանում եմ այդ մակարդակը։ Շարմազանովի մասին է խոսքը. երկու անգամ եմ լսել, մեկ անգամ էլ հեռուստատեսությամբ. հայտարարում է, որ ես հայտարարել եմ, որ այսօրվա ժողովրդավարության վիճակը, մամուլի ազատության վիճակը ինձ գոհացնում է։ Օգտվելով «լրատվության մասին» օրենքից՝ ես խնդրում եմ նույն ձեր լրատվամիջոցով հերքել այս սուտը և հայտարարել, որ Շարմազանովն ուղղակի սուտ է ասում,–ասել է Արամ Մանուկյանը։

Պարզաբանելով իր խոսքը՝ Արամ Մանուկյանն ասել է.

–Ես իրեն ոչ տեսել եմ, ոչ հանդիպել, ոչ էլ այդպիսի ցանկություն ունեմ։ Եթե ես նման բան ասած լինեի, ապա դա որևէ լրատվամիջոցով պետք է լիներ, և որևէ մեկը չի լսել այդպիսի բան։ Այդ երիտասարդն ուղղակի սուտ է ասում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը