–Մենք տեսնում ենք գնաճ բենզինի շուկայում, տարբեր այլ շուկաներում, և դա անվերահսկելի է. սա կարկատանային քաղաքականություն է։ Եթե մենք կարողացանք այս կամ այն խնդիրը լուծել, ապա ընդհանուր տենդենցը չի տանում մրցակցության և արտադրության,–այսօրվա ասուլիսին ասել է «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը։
–Հայաստանում ի՞նչ է արտադրվում, բացի սննդամթերքից։ Ոչինչ։ Աշխարհի երեսին չկա այնպիսի երկիր, որը սննդամթերք չարտադրի. դա նվաճում չէ։
Արմեն Պողոսյանը բերել է «Nestle» ընկերության օրինակը՝ ասելով, որ չնայած այն բանին, որ կակաոն և սուրճը չեն աճում Շվեյցարիայում, այդ ընկերությունը ճիշտ տնտեսական քաղաքականության պայմաններում կարողացել է նվաճել սուրճի և շոկոլադի շուկայի զգալի մասը.
–Եթե մենք այդ ուղղությամբ չգնանք, վատ իմաստով կհայտնվենք սպառող հասարակության և սպառող երկրի կարգավիճակում։
Չնայած դրան՝ փորձագետի կարծիքով Հայաստանը գնում է հենց այդ՝ սպառող երկիր դառնալու ճանապարհով.
–Արտադրության ծավալները և արտահանման ծավալները մեր երկրում չեն աճում. պարզապես ներքին շուկան բավարարելու համար մեծ ջանքեր պետք չեն. մենք փոքր երկիր ենք և փոքր սպառում ունենք։
Այս գործում Արմեն Պողոսյանը կարևորել է նաև պետության, Կառավարության դերը։ Նրա կարծիքով պետությունը պետք է կանգնած լինի գործարարների կողքին և խթանի արտահանման ծավալների շարունակական աճը։ Բանախոսը բերել է մեկ այլ օրինակ արդեն հայկական իրականությունից.
–Եթե ընդհանուր տնտեսական քաղաքականությունից խոսենք, մեր հանքային ջուրը, մեր «Ջերմուկը» եզակիներից է և լավագույններից, բայց ի՞նչ կատարվեց։ Այն դուրս մղվեց, արգելվեց ամբողջ աշխարհում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ավստրալիա։ Դուրս մղվեց, որովհետև վրան «Սեղանի ջուր» էր գրված. լաբորատոր ցուցանիշներով համեմատել են սեղանի ջրի հետ, և ստացվել է, որ այն չի համապատասխանում այդ ցուցանիշներին։
Պողոսյանը նաև ասել է, որ այս խնդրով դիմել է ՀՀ կառավարության այն ժամանակվա Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին կապերի վարչության պետին՝ հարցնելով. «Ինչու՞ որևէ բան չարվեց՝ վերականգնելու մեր համբավը»։–Պաշտոնյան էլ պատասխանել է. «Ինչո՞ւ նախարարությունը պետք է օգնի տնտեսվարողներին. իրենք առանձին սուբյեկտ են, մենք՝ պետական կառույց».
–Այդ տրամաբանությամբ էլ կործանվում ենք,–եզրափակել է Արմեն Պողոսյանը։
Հայաստանը կվերածվի՞ սպառող հասարակության

7or.am