Կին դատապարտյալների գերակշռող մասը ոչ թե խանդի հողի վրա, այլ տնտեսական բնույթի հանցանք է կատարել
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս պահին 127 կին դատապարտյալ կա։ Եվս 27–ի դատավճիռը կայացել է, սակայն դեռևս օրինական ուժ չի ստացել։ 32 կանանց նկատմամբ էլ կալանքն ընտրված է որպես խափանման միջոց։
Այս տեղեկությունը «7օր»–ին փոխանցել է ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ ԳոռՂլեչյանը։
Տարածված կարծիք կա, որ կին դատապարտյալների հիմնական մասը պատիժը կրում է խանդի հողի վրա կատարած հանցագործությունների համար, սակայն Գոռ Ղլեչյանի խոսքերով՝ այսօր կանանց գերակշռող մասը քրեակատարողական հիմնարկում է տնտեսական բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով, այնուհետեև պատճառած մարմնական վնասվածքների, սպանության և ավազակության համար։ Փոքր թվով կանայք էլ դատապարտված են թրաֆիքինգի մեղադրանքով։
Կին դատապարտյալների գերակշռող մասը ոչ թե խանդի հողի վրա, այլ տնտեսական բնույթի հանցանք է կատարել
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս պահին 127 կին դատապարտյալ կա։ Եվս 27–ի դատավճիռը կայացել է, սակայն դեռևս օրինական ուժ չի ստացել։ 32 կանանց նկատմամբ էլ կալանքն ընտրված է որպես խափանման միջոց։
Այս տեղեկությունը «7օր»–ին փոխանցել է ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը։

7or.am