Լրահոս

06.04.2012 10:29


Վիկտոր Բուտը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Վիկտոր Բուտը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Նյու Յորքի դաշնային դատարանը հրապարակել է ռուս գործարար Վիկտոր Բուտի գործով մեղադրական վճիռը և 25 տարվա ազատազրկման դատապարտել մեղադրյալին։ Բացի այդ, Վիկտոր Բուտը 15 մլն. դոլար տուգանք պետք է վճարի։ Նա մեղավոր է ճանաչվել զենքի անօրինական վաճառքի համար։ Ինքը՝ Բուտը, իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, թե քրեական գործը քաղաքական բնույթ է կրում։

Վիկտոր Բուտը ձերբակալվել էր 2008թ. Թաիլանդում՝ ԱՄՆ կառավարության պահանջով, որը նրան մեղադրում էր զենքի անօրինական վաճառքի համար. ԱՄՆ կառավարության վարկածով՝ Բուտը կոլումբիացի ապստամբներին փորձել է զենք մատակարարել։ 2010թ. նոյեմբերին Բուտը տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 2011թ. նոյեմբերի 2–ին ատենակալների դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել  ներկայացված մեղադրանքների բոլոր կետերով։

Այս խորագրի վերջին նյութերը