Լրահոս

05.04.2012 15:49


Անցած օրվա ընթացքում Թուրքիա է փախել ավելի քան 1000 սիրիացի

Անցած օրվա ընթացքում Թուրքիա է փախել ավելի քան 1000 սիրիացի

Անցած օրվա ընթացքում Թուրքիա է փախել ավելի քան 1000 սիրիացի։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրներին։ Գործակալության զրուցակցի խոսքերով, ով ցանկացել է անհայտ մնալ, Թուրքիա ժամանած փախստականների ընդհանուր թիվն անցել է 20 հազարը։

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Թուրքիա է փախել 1600 սիրիացի։ Երկու գործակալություններրի աղբյուրներն էլ վկայում են, որ փախստականների այս խումբն ամենամեծն է վերջին ամիսների ընթացքում։

 

Այս խորագրի վերջին նյութերը