Լրահոս

05.04.2012 11:31


Հանցագործությունները Հայաստանում ավելացել են

Հանցագործությունները Հայաստանում ավելացել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ գրանցված հանցագործությունների դեպքերը 2012թ.  հունվար-փետրվարին Հայաստանում ավելացել են։

Մասնավորապես, գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-փետրվարին կազմել է 2077 դեպք, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում՝ 2009։ Ավելացել են նաև մարդու (անձի) դեմ ուղղված և հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Փոխարենը պակասել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 580 դեպքից դառնալով 557։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը