Լրահոս

04.04.2012 14:46


«Եվրանեսթ» ԽՎ համանախագահի կարծիքով ԼՂ հիմնախնդիրը ևս 20 տարի չի լուծվի

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահի կարծիքով ԼՂ հիմնախնդիրը ևս 20 տարի չի լուծվի

«Ղարաբաղյան հակամարտության հետ միասին կուսումնասիրվեն նաև Մերձդնեստրի (Մոլդովա) և վրացական սառեցված հակամարտությունները: Որպես Խորհրդարանական վեհաժողով՝ մենք ձգտում ենք կողմերի միջև վստահություն ձևավորել»,– Բաքվում անցկացված «Եվրանեսթ»–ի նիստի արդյունքներին նվիրված ասուլիսում ասելէ «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ Քրիստիան Վիգենինը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն 20 տարի զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, և, իր կարծիքով, հակամարտությունը չի լուծվի ևս 20 տարի:

«Եվրանեսթը լիազորված չէ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման որոշումներ կայացնելու հարցում։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է օգնեն Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Վիգենինը:

Այս խորագրի վերջին նյութերը