Մկրտիչ Մինասյան. «Ճարտարապետների միությունն այլևս տարածք չի տրամադրում աղանդավորներին»
Մի քանի ամիս շարունակ Ճարտարապետների միության դահլիճը շաբաթական մեկ անգամ մի քանի ժամով վարձակալական հիմունքներով տրամադրվում էր Ավետարանչական եկեղեցուց անջատված ճյուղերից մեկին։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է այդ փաստը և տեղեկացրել, որ Ճարտարապետների միությունը այլևս տարածք չի տրամադրում աղանդավորներին։ Պարզաբանելով կատարվածը՝ Մկրտիչ Մինասյանը նշել է, որ Ճարտարապետների միությունը բարձր է գնահատում Ավետարանչական եկեղեցու գործունեությունը.
–Մենք գիտենք, որ այն կանգնած է Հայ Առաքելական եկեղեցու կողքին, նաև՝ որ Ավետարանչական եկեղեցին պետության կողմից գրանցված կազմակերպություն է։ Քանի որ Եկեղեցին ասում է, որ սա այն Ավետարանչական եկեղեցին չէ, այլ աղանդ է, մենք արդեն հրաժարվել ենք տրամադրել մեր դահլիճը։
Մկրտիչ Մինասյանն ասել է, որ դահլիճը վարձակալության են տվել շենքը պահպանելու համար, և որ Ճարտարապետների միությունը տարածքներ է տրամադրում տարբեր գրասենյակների համար։
Ասուլիսին ներկա Տեր–Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ հաստատել է, որ կազմակերպությունը, որին տրամադրվում էր դահլիճը, Ավետարանչական եկեղեցուց անջատված աղանդավորական ճյուղ է։
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը քննադատել է Ճարտարապետների միության որոշումը՝ այլևս տարածք չտրամադրել աղանդավորներին։ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ խղճի ազատության օրենքի համաձայն յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն կարող է վարձել դահլիճ, որտեղ ցանկանա և գործունեություն ծավալել այնտեղ, որտեղ ցանկանա.
–Եթե նրանց խոչընդոտում են դահլիճ տրամադրել, պետք է հավաքվեն փողոցում և իրենց գործունեությունը ծավալեն այնտեղ։

7or.am