Լրահոս

03.04.2012 15:36


Ոստիկանապետը վստահեցնում է, որ ընտրությունների ժամանակ իրենք լինելու են չեզոք

Ոստիկանապետը վստահեցնում է, որ ընտրությունների ժամանակ իրենք լինելու են չեզոք

Այսօր տեղի է ունեցել ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը։ Այս շտաբը ստեղծվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով և միտված է ապահովել առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատշաճ հասարակական կարգուկանոնն ու բնականոն ընթացքը։

Վլ. Գասպարյանը վստահեցրել է, որ ոստիկանությունը լինելու է չեզոք և պետության կողքին։ Իսկ ընտրացուցակների անճշտությունների հետ կապված՝ նշվել է, որ պատճառը մահացածների հարազատների կողմից այդ մասին տեղեկանքների չտրամադրումն է, կամ էլ արտերկրում բնակություն հաստատած անձանց կողմից այդ մասին ոստիկանությանը չտեղեկացնելը։

Օպերատիվ շտաբում գործում է նաև «թեժ գիծ»՝ 52 03 10, 58 75 00 հեռախոսահամարներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը