Լրահոս

03.04.2012 11:16


Օքլենդի համալսարանում 7 մարդ է սպանվել

Օքլենդի համալսարանում 7 մարդ է սպանվել

Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի քրիստոնեական համալսարանի ուսանողը 7 մարդ է սպանել։ «Օյկոս» համալսարանի ուսանողը զինված մուտք է գործել համալսարանի լսարաններից մեկը և կրակ բացել ուսանողների վրա։ Ականատեսների խոսքով՝ մարդասպանը հասցրել է 30 կրակոց արձակել։ Ոստիկանության տվյալներով՝ մարդասպանին զոհ են դարձել 7 ուսանող, ևս երեքը վիրավորվել է, և նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մարդասպանին, սակայն նրա ինքնությունը անհայտ է։

ԱՄՆ–ում հրազենի հետ կապված միջադեպերը ուսումնական հաստատություններում հաճախակի են դարձել։ Նման ամենաարյունահեղ միջադեպը տեղի է ունեցել 2007թ. ապրիլին Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ կորեացի ուսանողը գնդակահարել է ավելի քան 30 ուսանողի և դասախոսի։

Այս խորագրի վերջին նյութերը