Լրահոս

03.04.2012 09:53


Ասադը համաձայնել է բռնությունները դադարեցնել մինչև ապրիլի 10–ը

Ասադը համաձայնել է  բռնությունները դադարեցնել մինչև ապրիլի 10–ը

Սիրիայի հարցերով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը պայման է դրել Սիրիայի իշխանությունների առջև՝ մինչև ապրիլի 10–ը սկսել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ «Ֆրանս–Պրեսը» հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել է այս պայմաններին։

Այդ մասին Անանը հայտնել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ և դրա անդամ երկրներին հորդորել է  նույնպես ընդունել առաջարկված ժամկետները։

Անանի ծրագիրը ենթադրում է ռազմական գործողությունների դադար 48 ժամվա ընթացքում, բանակային զորամիավորումների և զրահատեխնիկայի դուրսբերում քաղաքներից։ Բացի այդ, խաղաղ կարգավորման ծրագիրը բացառում է երրորդ կողմի ներգրավումը Սիրիայի ներքին գործերի մեջ, սակայն տեղի իշխանությունները պետք է ապահովեն հումանիտար կազմակերպությունների և միջազգային դիտորդների մուտքը Սիրիա։

Այս խորագրի վերջին նյութերը