Լրահոս

02.04.2012 17:22


Ադրբեջանական դասագրքերն ատելությո՞ւն են սերմանում հայերի նկատմամբ

Ադրբեջանական դասագրքերն ատելությո՞ւն են սերմանում հայերի նկատմամբ

«Եվրանեստի» ԽՎ սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի, քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը հարց է ուղղել նիստին ներկա Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովին.

–Ճի՞շտ է, որ ձեր դպրոցական դասագրքերում քարոզվում է ատելություն, անհանդուրժողականություն հայերի նկատմամբ։

Մարդանովը պատասխանել է հետևյալը.

–Նման խնդիրը պետք է լուծեն մասնագետները, ովքեր կհավաքվեն և համապատասխան հետաքննություն կանցկացնեն։ Ես չեմ կարող ասել, և դա սուտ կլիներ, որ մեզ մոտ բարիդրացիական տրամադրություններ են Հայաստանի և հայերի նկատմամբ։ Մեր հասարակությունների միջև խոր անդունդ է։ Այսօրվա միջոցառումն այդ անդունդը հաղթահարելու ևս մեկ քայլ է։ Ես չգիտեմ՝ ինչ են գրում ձեր դասագրքերում, և դուք չգիտեք՝ ինչ են գրում մեր դասագրքերում, այդ պատճառով դժվար է պատասխանել ձեր հարցին։ Նման խնդիրները պահանջում են լուրջ հետազոտություններ մասնագետների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը